пятница, 31 марта 2017 г.



Մ՝ի բարկացեք դուք ինձ վրա

Ճամփաներիս անծանոթ եք,

Ախր հոգիս որպես ընծ՝ա

Չե՝մ բաց արել որ հոշոտեք։



Նվիրել եմ անկեծ սիրով

Անգամ չնչի՝ն ինձ չեմ թողել,

Կեղծին էլ թե սուր՝բ կոչելով

Ներել եմ ու ինձ եմ նեղել։



Մ՝ի դատեք ինձ ծիծաղիս չափ,

Լացիս չափը անսահմա՜ն է

Թե ժպիտն է ավելի շատ,

Հմուտ լացիս սուտ վկան է։



Մի կարծեք ինձ շատ եսասե՜ր

Ես ձեր եսն եմ գերադասել,

Մտածել եմ թե կստացվե՝ր

Ձեր՝ը իմից Աստվածացնել...

Комментариев нет:

Отправить комментарий