Երբ աչքերս քեզ որոնեն, հանդիպման մեր նշած վայրում,
Թվում է թե կմոլորվե՜մ, նույնիսկ թե քեզ տեսնեմ հեռվում,
Երբ մոտենամ քեզ, սիրելիս, անգամ չնչին ամոթ զգալով,
Կխենթանա՜մ, հավատո՞ւմ ես, ետ կդառնամ ամաչելով:
Երբ ետ կանչես, ու երբ դիպչես իմ դողացող մատներին,
Կամ հայացքդ ներթափանցի քարացած իմ աչքերին,
Ջերմությունի՞ց, թե^ քո սիրուց, իմ ձեռքերն էլ կջերմանա~ն,
Կսավառնե՜մ, հավատո՞ւմ ես, ու կարտասվե~մ ես ակամա:
Ու երբ փոքր իմ մարմինը` առնես քո լա՜յն թևերի մեջ,
Ամաչելո՜վ, բայց ի~նչ արած, ես կհալչե'մ ձեռքերիդ մեջ:
Երբ կժպտա~ս, իմ վախեցած խենթ հայացքը նկատելով,
Ես կժպտա՜մ, խոստանում եմ, քո ժպիտին հետևելով:
Комментариев нет:
Отправить комментарий