вторник, 12 сентября 2017 г.

  <<Աշնանասեր>>

Իսկապե`ս ինձ էլ է սկսել հետաքրքրել, թե ինչպես եմ այս բառը հորինել գիտե՞ս։
_Ո՞ր բառը սիրելիս,_հարցրեց նա, մի զարմանքով լի հայացք ինձ ուղղելով։
_Այն՝ որը քո անվան փոխարեն է,_նեղացկոտ, ու միևնույն ժամանակ զարմանքով ասացի ես։
_Հահ դե՛հ քիթիկդ մի կախիր,_ծիծաղալով ասաց նա,_ես կատակ էի անում։ Գիտեմ, իհարկե գիտեմ, որ դո՛ւ ինձ և աշունը, միախառնել ես իրար...
_Ու երկուսդ էլ իմ ամենաներն եք։
_Երբեմն այնպես ես խոսում աշնան մասին, ասես նա մարդկային արաած է։ Քիչ է մնում խանդեմ գիտե՞ս,_ ասաց սիրելիս և սկսեց համբուրել շուրթերս։
_Խանդի՛ր ոչինչ, գոնե նրան,_հեգնեցի ես, մի ամբողջական համբույրի բաժակ ըմբոշխնելուց հետո։
Ի դեպ` սիրելիս, ես ինքս երեկ մտածում էի, թե ինչո՞ւ եմ քեզ անվանել <<Աշնանասեր>>։ Կամ թե` գլխավորը ո՛ւմ դերն է...
_Երևի աշնան, _լուրջ լուրջ պատասխանեց նա։
__Իսկապե՞ս, այդպես ես կարծու՞մ։
_Հա, ու բնավ էլ նեղանու կարիք չկա, գիտես ինչո՞ւ։
_Լսում եմ,_հարմար տեղավորվելով նրա գրկում, ասացի ես։
_Ես ինքս` սիրում եմ աշունը և...,_նա զարմանալիօրեն մի պահ լռեց, և հետո ասաց,_ ...քեզ այնտեղից եմ գտել,_մատնացույց անելով հեռվում մի կետ, ասաց նա։
_Այդ ի՞նչ տեղ է։
_Վեր կա՛ց ... ,_ գետնից բարձրացնելով ինձ ասաց։
Մեր դիմաց մի ծառ կար, որը և ահռելի բույն ուներ,ասես տնակ լիներ։ Գնացինք այնտեղ,ուր գետնին բազմաթիվ թղթեր էին թափված։
_լսի՛ր, ես քեզ այս վայրի մասին երբևէ չեմ պատմել, և հիմա պիտի սխալս ուղղեմ։
_Ա՛յ քեզ զարմանալի վա՜յր...,_բացականչեցի ես։
Այս ի՞նչ թղթեր են...
_Իմն են,_ձեռքերս բռնելով և դեպի իր կողմը շրջելով ասա նա։
_Դու՞ ...գրում ե՞ս...
_Նայիր այստեղ,_վերցնելով հատակին ընկած մի թուղթ, մեկնեց ինձ,_ կարդա՛ օրինակի համար հենց սա՛ ...
<<Եվ կարոտ է ինքնի՛ն տարվա այս եղանակը: Նա ցավեր ունի, ու միշտ լալիս է, սակայն, մենք նրա ներսո՛ւմ պահած սե՜ր ունենք։
Այն ակամայի`ց աշնանասերմում ենք>>...
Ես կիսաձայն էի կարդում, չնկատելո՛վ որ նա գնացել էր։ Ըստ երևույթի` հատուկ էր մենակ թողել։
Ես քար էի կտրել, իսկ երբ ուշքի եկա, առավելևս նրան կողքիս չնկատելո՛վ բարձրաձայն բղավեցի.
_Սերմերն հավերժական էի՜ն, սե՜ր... ես քեզ սիրում ե՜մ... իմ աշնանասե՜ր .....

Комментариев нет:

Отправить комментарий