вторник, 12 сентября 2017 г.

Իսկ դու գիտե՞ս, ինչ է կապվածությունը։
Այն այնքան ահռելի զգացմունքների ծով է, որ կարող է մարդուն միևնույն ժամանակ և՛ երջանկությունից խենթացնել, և՛ դառնությունից` խելագարության հասցնել։
Իսկ դու անվերջ ցանկանում ես քեզ սիրե՜ն, կապվեն քեզ հետ, առանց քեզ ապրել չկարողանա՜ն...սակայն...
Պատրաստ ե՞ս ամուր կառչելով, կապելով կապվածության թելերը, երբե՜ք չկտրել այն...
Հա, ի դեպ` ես քո հանդեպ կարոտ եմ զգում, և բնականաբար դու ես մեղավոր։ 
Ինքդ ես թույլ տվել, քո հոգու խորքը ներթափանցել... ինքդ ես թուլատրել, արտասանել Սե՜ր բառը..քո՛ ներկայությամբ, սակայն....
Փախուստն այնքան հեշտ է, այնքան արագ է ազատում մարդո՛ւն ներկա գտնվելուց։ Հաշվի չառնելով այն հանգամանքը` որ ես, ի զորու եմ անվե՜րջ թելերի կծիկներ կարկատել...

Комментариев нет:

Отправить комментарий