Թող շնչե`մ ողջ օդը, քո սիրո՜
Եվ զգա`մ բուրմունքը մարմնիդ,
Արբենամ, քո բույրով սիրատեն`չ
Թող զգա՜մ շոյանքը վարսերիդ։
Գեթ փարվե`մ ու հալչե՜մ ակամա,
Քո գրկում լուսե` և իրիկնային։
Համբուրե՜մ ...այտերդ անխնա,
Ինձ զգամ սիրակա՜լ երկնային...
Թող, դիպչեմ դողացող շուրթերի՜դ
Ծարավս նրանցո'ւմ հագեցնեմ,
Թող զգա՜մ զարկերը` բորբ սրտիդ,
Ու հավե՜րժ... ու միայն քեզ սիրեմ...
Комментариев нет:
Отправить комментарий