понедельник, 3 апреля 2017 г.

Արդեն հոգնել եմ կեղծորեն ժպտալ
Մտնել դերի մեջ՝ ամենուր խաղալ
Գոհացնել անգամ չ՝տես ագահին՝
Ով կարծես անկախ բազմել է գահին։
Ով ամենուրեք հրաման տալով ՝
Իրեն աշխարքիս Տերը զգալով ՝
Դարձավ անզգա...
Անխիղճ ու ագահ։
Չ՝է որ նա առաջ փոքրիկ մարդուկ էր,
Անկասկած արդեն նաև խղճուկ էր
Անտուն էր, անհաց...
Հիմա էլ կանգնած՝
Հրամայում է ընկածին խփել,
Հրամայում է այն հացը խլել՝
Որով ինքն էլ էր թաքուն կշտացել։
Ահն ու սարսափը որ առաջ իրեն
Ծանոթ էր... Անգամ շատ մոտ էր..
Կուրացավ նրա կույրի աչքերում
Որ առաջ նաև տեսնում էր քայլում..
Ցավում էր... Գոռում..
Ասես թե վարձով՝ այդ չքավորի կյանքն էր վայելում...



Ախր դու ինձ սպանում ես..

Այդ ամենը հասկանում ես՝

Արի վերջ տանք այս խաղին

Որ չմնանք ճանապարհին։

Այն էլ կիսատ այն էլ քարոտ

Չէ եկ չ՝տանք միմյանց կարոտ

Չստիպենք ճամփա փնտրել

Ու նույն կետը կրկին հատել։

Ճամփաները միշտ տարբեր են

Ու երբեմն էլ առանց սեր են

Չ՝է չ՝է դու ինձ սպանում ես

Մի թե դա դու գիտակցում ես...


Ուզում եմ ես ծնկել քո առջև

Գլուխս հանդարտ ոտքերիդ դնել

Ուզում եմ ես պաշտել քո խաչի՝ն

Քո խաչով կարող եմ խաղաղվել։

Ուզում եմ ես երդվել քո դիմաց

Թախիծը վկա.. Թող քի՝չ հեկեկամ

Ուզում եմ հանգչել ես կամաց

Թե զգալ ապրում եմ՝ դեռ կամ։

Թող քեզ մոտ գոնե աչքերս թացեն

Ցամաքեն ծովեր գետերի նման

Ու գուցե մի օր ինքս ինձ կասե՝մ

Ես դեռ ապրում եմ ու ես դեռ կամ։


Հույսս դու ես.. ձեռքս բաց մի թող..

Այն ամուր ամուր քո ձեռքում պահիր...

Ինչեր էլ խոսեն ինձ մենակ մի թող...

Գարունս մի թող անտեր ամայի...



Իմ երազները մի թող անկատար.

Չեմ ուզում ապրել կյանքս ես թերի

Ու հոգիները մեր անհավասար

Մի համեմատիր այլ գարունների...


Կարծես սերը մեր մեկը երկտողե՝լ

Մոռացել է մեզ ու կիսատ թողել

Փակել է ճամփան իմ ել ու մուտի

Որ քո ուղին ինձ մի քիչ կարոտի։




Ու սիրտդ ցավի ցավի ցասումից

Ամուր գրկելու լուռ ցանկությունից

Թեկուզ խենթանա թեկուզ հառաչ՝ի

Սերս քո հանդեպ երբեք չի սառչի։




Որքան նոտաներ ու տողեր գրվե՝ն

Որքան ճամփաներ ու դռներ փակվեն

Ես քեզ կսիրեմ էլի ու էլի

Միայն թե մնաս ինձ միշտ սիրելի...

суббота, 1 апреля 2017 г.



Թե իմ հոգին աշուն լիներ,

Տերևաթափ ծառերի պես

Տխուր տրտում միշտ կլիներ

Կսևանար ճիշտ հոգուս պես։



Ու թե հանկարծ ձմեռ լիներ

Չէր տաքանա վառարանից

Թեկուզ տանը տաքուկ լիներ

Կմահանար սառնությունից։



Էլ չէր ծաղկի եկող գարուն

Պտուղ չեր տա աներես

Էլ ետ չէր գա գալիք տարում

Չէր ցանկանա ինձ սիրես։


Քեզ ունենալու խենթ զգացումից՝

Երջանկանում է տառապած հոգիս,

Տես քո գնալու արդարացումից


Կիսատանում եմ ես դարդից, ցավից...



Քեզ չունենալու սուր զգացումի՝ց

Սիրտս տագնապած ինձ հալածում է,

Քեզ պինդ գրկելու խենթ ցանկությունի՝ց

Հոգիս անհամբեր քեզ սպասում է...



Քեզ երբևիցե չ՝երազելուց

Դատա~րկ է ասես իմ էությունը

Ու քեզ գրկելու լուռ ցանկությունի՝ց

Խլանում է տե՝ս մութ լռությունը..



Հավատա այսօր իմ և քո առա՝ջ

Դրված է բախտի դռան բանալին,

Ամուր քայլելով դռանն ընդառա՝ջ

Ցույց տանք աշխարհի~ն.. որ կանք ավելին...


Քարերը գուցե արցունք չեն թափում,

Բայց արցունքներս քարեր են դարձել։

Գետերը գուցե և չեն ցամաքում

Բայց հոգիս ասես ցամաք է դարձել



Նման է անջուր չորացած փոս՝ի

Ուր երբևիցե հույս չի թափանցել,

Նման է ցմքած չոր մի ակոս՝ի

Ուր սիրտը երբեք սեր չի ունեցել։



Ասում են մարդը ժամանակի հետ

Կոփում է հոգին, սառում է սիրտը,

Բայց դա զուտ պահ է, խափկանք անհեթեթ ՝

Հոգին արցունքոտ քարի մի կույտ է...



Երկնքից արյուն էր կաթում

Անձրևանոցս ցողվել էր կարմիրով

Իսկ հետո երկնակամարու`մ

Յոթ գույն է`ր և որդան կարմիրով։


Ներկել էր գետինը մի ակնթարթում

Չկա՜ր արևի փայլաշող դեղինը

Վերևից արյուն էր կաթում

Անձրևանոցս կարծես թե հի՜ն էր։


Ամպերից արյուն էր կաթում

Ծորո՜ւմ էր ափերիս եզերքով

Վերևից արյունը թափվում

Իջնու՜մ էր մատներիս արանքով։


Ո՞վ է բախտավոր իմ գլխին ասե`լ

Թե բոլորի պես պետք է ինձ սիրե՜լ

Ո՞վ է որոշում կյանքին սեր է պետք

Գո՞ւցե պարզապես ապրելու մի ելք...




Թեկուզ սիրում` ապրում են արդյո՞ք

Ու հասկանում են երբեք ոչ ոքի

Սերը մի ուրի`շ կյանք ծնած չկա

Կյանքին էլ ավա՜ղ սիրահար չկա։




Գալիս է մի պահ որ պատահակա`ն

Ցանկանում ես լուռ սիրուց մահանալ

Ինչո՞ւ ասացի`ր <<կյանքին սեր է պետք>>

Իսկ գուց՞ե սերն է փնտրում ինչ որ ելք....




Ո՞ւր քշում է ինձ խենթ քամին,

Պար եմ գալիս, հետը գնում

Թ՞ե հասնում է նա ամպերի`ն

Հետ եմ գալիս չ՜է չե՜մ գնում։




Ես առանց քեզ ուրիշ մի տե`ղ

Չունե՜մ հենման որևէ կետ,

Առանց իրար մեր սիրելու,

Չկ`ա իմաստ կյանքն ապրելու։




Ստեց քամին երբ խոստացա`վ

Վե՜ր, քեզ մոտ է ինձ հանելու

Ասա`ց իսկույն վեր բարձրացավ

Կարծեց հետն եմ սու՜ս գնալու։




Հետո տեսավ նա վերևի`ց

Բայց մտածեց վայր եմ ընկել,

Չ`կարծեց որ իր սուտ խաղի`ց

Շա՜տ վաղուց էի ուշքի եկել...


Բոլոր ճամփաները փակ են սիրելիս,

Բայց կա արահե՝տ տանում է հոգիս :

Շատերն են փորձել քայլել այդ ճամփով

Քչերն են միայն քայլել եզերքով:




Սակայն ոչ մեկն էլ չի հասել խորքեր,

Որտեղ ծաղկում են բյուրավոր վարդեր

Ո՞ւր անձրևները ամեն մի վարկյան,

Դադարներ չունե՜ն... չունեն և սահման:




Քայլերը հաճախ ցավոտ են լինում

Չ՝է պատճառները սուր փշերը չե՝ն

Պատճառներ էլ կան, անհիմն են թվում

Բայց ինձ մի դատիր, ես մեղավոր չեմ:




Եվ ճամփաները այդ կարծես թե թաց

Պատվել են ասես արյան հեղեղով

Չ՝է փշերը չեն այդքան տարածված

Այլ այդ վարդերը, կարմիր ու փշոտ:


Անթև թռչունը գիշերվա կեսին,

Եկել էր, նստել մեր պատուհանին

Գուցե վիրավոր, ցավից գլորվել,

Հասել էր ինձ մոտ, ինձ հետ բնակվեր։




Գիտեր իր նման ցավերս շատ են,

Միասին դրանք պիտի մշակենք։

Ճիշտ էր զգացել, գուցե թև ունեմ`

Բայց կոտրված եմ, նրան նման եմ։




Երբ սիրուց ես էլ վիրավորի պես,

<<Իրենց>> դռանը լուռ գալարվում էի,

Երբ ես խնդրում էի, խոստովանում էի

Վարվում էր հետս անպետք իրի պես։




Անցավ ժամանակ, թեկուզ թաղծեցի`

Սակայն ինքս ինձ հրամայեցի`

Սպին էլ մնա պետք է մոռանալ,

Խելացի լինել թողնե՜լ հեռանալ։




Կարծես <<իր>> տեղը թռչնակը լիներ,

<<ինքը> իրոք որ այդքան գի՜ն ուներ:

Թե նա լքել է`ր ես դեռ այդ խեղճի`ն

Նրա փոխարեն արդեն բուժել էի։



Հասակս առե՝լ դեռ ես կանգնել եմ,
Կախվել եմ ասես ինչ որ մի ճյուղից:
Կարծես ձեռքեր՝ս ընդարմացել են,
Շարժվում են միայն ճյուղերի պարի՜ց:



Հասակս առել, դեռ կարկապած եմ
Լեզուս էլ սառե՜լ հիասթափվա՞ծ է
Ապրելու կերպի՝ց թե կանոններից,
Ավաղ չգիտե՜մ ...ստում է և ինձ...


Էլ երբե՜ք, երբե՜ք, ինձ չդատարկես,
քեզանից երբե՝ք դու ինձ չզրկես,
Անկախ քեզանից, չմատնես սովի՝
Դու իմ պակասն ես, հացի ու ջրի:


Չտանե՜ս, չխլե՜ս լուսաբացներս,
Իմ երանելի, խենթ գիշերները...
Չմարե՜ս աստղերը, մեր երկուսինս է,
Ախր գիշերը... և՝ իմն է, և՝ քոնը...

Սերը երազ էր որին մենք հասանք Նա մի գունագեղ դրախտ էր կարծես Ժամանակի հետ մենք աղքատացանք Դրախտի ճամփան սնանկ էր ասես




Երբ հեռանում են ու չեն մոռանու՝մ,

Նշանակում է մի պահ եղել ես...

Երբ քեզ սիրում են չեն արտահայտվո՝ւմ,

Նշանակում է Քեզնով ապրում են։

Երբ վախենում են,լռում են անխո՝ս,

Գոյանում է լիճ... արցունքի ակոս...

Ու թաց աչքերը՝ երբ քեզ են նայում՝

Չեն էլ հագենում... Չեն էլ լիանում.







Երբ հեռանում են դժվարանալո՝վ

Սրտի կսկիծով, լացով, ցասումով՝

Նշանակում է ՝ սերն է մեղավոր...

Նշան չի տալիս ժամանակավոր...


Ապրել դեռեւս ապրել հենց այնպես

Անգութ աշխարհում զուտ գոյատեւել

Սրբություն հարգել պատվել անարգել

Ապրել ու ապրել ...

Հարկ եղած դեպքում պարտություն կրել։

Մատնել հենց այնպես ու չ՝պատժվել

Եվ մեկ ուրիշով պատասխանը տալ

Միմյանց սիրելը եւ չհանդուրժել

Ու չարի հոգում բարություն զգալ։

Ապրում են մարդիկ ապրում ակամա

Ցավում են դառնում փոքր ինչ անխնա

Ու տառապում են անարժան սիրով

Եւ մահանում են հոգով՝ նոր մարմնով։



Տանել չեմ կարող այն սիրո պայքարը,որը հետզհետե նման է դառնում մուրացկանության։

Երբ չսիրվածը անհագ բերկրանքո`վ պիտի սեր խնդրի։ համբույր պիտ մուրա՜.. պիտի ամաչի ստրկությունից որ վար չ՝գլորվի։

Երբ թափառաշրջիկի պես պիտի թափառի՜ միայն նրա համա`ր որ սիրելիի ոտնահետքերո`վ նույն ճամփան սողա թեկուզ և դողա՜.... Թող տգեղ հնչի՜.... ու սեր կոչվածի ետևից անգամ նույն օդը շնչի՜ .....

Սպասված օր... _____________

Պատկերացումներս ամբողջովին կորցրել են իրենց չափն ու սահմանը գիտե՞ս: Եվ այդ ամենը քո շնորհիվ... երբեք այսքան անիրական չեմ ապրել... երբեք ինքս իմ առջև ստիպված չեմ եղել տանուլ տալ անգամ սեփական մտքերիս շարանը....
Մեր երկուսի երազը նույնն է... ամբողջությամբ.,. կետ առ կետ.. ես համոզված եմ.... Պարզապես դու ինքդ սովոր ես ամենն ներսումդ պահել, իսկ ես.. ես երևի ամաչում եմ...
Այդքան մեզ դատապարտող սերը... սերը, նա նույն պես էլ չի հասկանում մեզ... նա էլ է կանոնազուրկ եղել.. բացի մի կետից...<<Անձնվիրաբար քեզ ունենալ և չկորցնել>>...
Կարծես ամեն բան գեղեցիկ է, անգամ իր դժվարություններով:
Բայց գիտե՞ս ես արդնանալ եմ ուզում այս երազից... սակայն ոչ թե սթափվելու՝ այս այդ ամենն իրական կառուցելու համար....
Դե՜հ.. մի պահ պատկերացրու՝
Աշուն է.... խորը աշուն... նշանակված է առաջին անգամ քեզ տեսնելու, լսելու և անգամ դիպչելու շռայլ հնարավորություն... Իսկ ես անկասկած բաց չեմ թողնի այն... Չեմ ջանա շքեղ կերպարանքով ներկայանալ, քանզի դու իմ բնականն ես.. այն իրականը, ումից թաքցնելու ոչինչ չունեմ...
Կշտապեմ նույն ժամանակահատվածում ներկայանալ.. մի գաղտնիք ասե՞մ.... Առհասարակ տղաներն են պայմանավորված ժամից շուտ գնում և հետևելով ժամացույցի սլաքների շարժուն աշխատանքին փորձում մտովի առաջ տալ այն բայց.... ինձ թվում է ես ոչ թե մեկ այլ մի քանի ժամ առաջ կգնամ.. կգնամ ու <<մի դար>> էլ ավել կսպասեմ...Ծիծաղելի է չ՞է.. իսկ ես լալիս եմ... Վախի զգացումից.. սիրո ցասումից... քեզ ունենալուց...
Երբ հեռվում նկատեմ շողքդ անգամ, դեպի քեզ կվազեմ... այն մանկանն նման ով ասես հասնում է իր երազած նվերին.... Մի տարբերությամբ՝ դու ոչ թե ամենամե՝ծ այլ ամենաթանկ նվերն ես....


-Այս կողմ արի պատուհանի՝ց,
-Ասաց մայրս և դուրս եկավ:
Արագ-արագ իր հետևի՝ց
Շտապեցի և դուրս եկա:
Լավ էր նա ինձ չնկատեց,
Դա ժպտալու տեղիք տվեց:

Եթե տեսնե՞ր կբարկանար
Անձրևն ինձնից կնեղանա՜ր:
Թաքնվեցի ես ստվերում՝
Մինչ մայրս էլ՝ անհետացավ
Լայն ծառերի թփուտներում...
Ուրախության չափս կորա՜վ
Երբ մայրիկս, անհետացավ:


-Վազքով դեպի մոտիկ այգի՜ն

Թեկուզ այս պաղ քամո՜ւն, ցրտի՜ն
Գոռգռալս ասես լսվե՝ց
Հարևանս հեռվից ձայնեց.
-Այ խենթ աղջիկ, ին՞չ ես անում,
Երեկ դու չէիր տնքոց հանում:
-Ոչին՜չ.. ոչին՜չ ես շատ լավ եմ,
Թ՝ե անձրևից պիտ սարսափեմ:
-Դե՝հ կորիր է, մայրդ տեսնե՞ր
Այդ ժամանա՜կ քեզ նա կասեր...
-Բայց ախր ես, վատառողջ չէ՜ի
Ես անձրևի, քամիներ՜ի կարոտ էի...
Գնա, խեն՞թ ես, ես ին՞չ անեմ,
Սպասիր հիմա մորդ ձայնեմ..
-Մայրս հիմի տան՝ը լինե՜ր
Ես մահացա՝ծ պիտի լինեյի:
Տարօրինակություններից խուսափելը կյանքում գրեթե անհնարին է... Անհնարին է նաև սիրե՝լ առանց տարօրինակությունների...
Երեկ հանկարծակի մտաբերեցի <<Աշնանասեր>> բառը որը և արմատախառը խոցվեց հոգումս... Հաջորդ օրն արդնանալուն պես, սկսեցի ծիծաղել այդ բառի վրա այնքան ժամանակ,մինչև չխոսեցի սիրելիիս հետ...իսկ խոսել ասված՝ը դա,... Ամեն բառս լացի վերածվեց սկսեցի արցունքներով կազմել բառերս.. կամ չէ՝ ավելի ճիշ՝տ անձևախո՜սք էր սկսվել...
_Բարև ի՜մ ..Ի՜մ..Ի՜մ...
_Բարև դու էլ իմ...
_Ես ին՞չ էի ասում
_Դա կարևոր չէ,, ես քեզ հասկացա:
_Լսի՜ր...գիտես՞
_գիտեմ հետո...
_էէ սպասիր.. այս մեկից տեղյակ չես,- ծիծաղելով ասացի ես,- նոր բան եմ հորինել...
_Էլի՞... հետաքրքիր է...
_էլի՞... էլ ին՞չ եմ հորինել...
_Հետո կասեմ ապա քեզ եմ լսում հիմա..
_Լավ, միայն քիչ կծիծաղես վրաս...
_Կաշխատեմ,-հեգնանքով ասաց նա:
_Երևկվա բացակադ ստիպեց կրկին ատել աշունը... Շ՜Շ Ես գիտեմ որ իրավունք չունեմ բայց վախերս... ինչևէ...Մտածում էի մեր մասին, երբ մայրս ձայն տվեց... սկսեցի նեռվայնանալ որ անգամ քո և իմ մտքերն ցրում... սենյակից այնպես դուրս եկա, կարծես դու այնտեղ էիր, կարծես ձեռքիցս բռնել և բաց չէիր թողնում....
Մի կերպ գնացի: Վերադարձս ևս այնքան ծանր թվաց... Մտածում էի քեզ գաղնազերծել եմ սենյակումս.. մտածում էի փակել եմ ինչ-որ փակ տարածության մեջ և շտապում էի քեզ այնտեղից դուրս բերել... որ շնչահեղձ չլինես...
Դուռս բանալուն պես քեզանից միայն ծննդյանս օրը նվիրած արկղիկն էր, անկողուն վրա դրված... էլի՜ խենթացա... ախր այնտեղ չէիր՜... իսկ ես քեզ մոտ էի շտապում....
_Դու իսկապես խենթ ես.. ամենա.. ամենա՜ խենթը...
_Դա դեռ ին՞չ է...
Երբ տանը բոլորը քնեցին, ես թաքուն տնից դուրս էի եկել...
_Այդ ժամի՞ն... կարծեմ երեկոյան էինք խոսել...
_Հա՜.. կներես սիրտ իմ... դա ես չէի... դա կիսատ մնացած երևակայությանս շարունակությունն էր...
_Հետո՞..
_Հետո... հետո սկսելցի նախ կլանել դրսի անձրևախառն օդը, իսկ որ ամենախենթն է վազեցի բակ....
Սկսեցի քայլել երեկվա մեր զբոսնաց որնահետքերվ՝ հիշողությանս բնազդին հետևելով...բայց....,-լռեցի ակամաից...,
_Բայց ին՞չ...ինչ: եղավ հետո...
_Մայրս...
_Բարկացա՞վ..
_Չէ՝... ես մի տուփ գտա..
_Իսկ մայրդ ին՞չ կապ ուներ...
_Այդ տուփը մայրիկինս էր.. որը կորած էր հմարվում... երևի եղբայրս էր թաքցրել..
_Իսկ ինչ՞տարօրինակ բան կա դրա մեջ...
_տարօրինակը տուփի մեջ էր... Այնտեղ նամակներ էին..
_Նամակներ՞.. երևի մայրիկիդ պատկանող՞ հա ինչ....
_նրանցից մեկն թույլ տվեցի ինձ կարդալ որտեղ գրված էր....
_Ի՞նչ էր գրվա՜ծ.. ես էլ գժվեցի խոսիր...
_Բովանդակությունից հասկացա որ սիրային նամակ էր.. բայց հրաժեշտի... Վերջում մի բառ կար որը... ինձ ցավ զգալ ստիպեց...
_Սիրելիս ինչ կապ ունի մեզ հետ.. հանգստացիր լավ.. անցավ.. համարիր չես տեսել...
_Չ՜է սիրտ իմ.. չ՜է,...
Մայրս այդ նամակի վերջում գրել էր՝ <<Իմ հորինածն ես, իմ <<Աշնանացավը>>...>>
Դու Իմ...Իմությու՜ն...
_Ասա՜...
_Դու իմ <<Աշնանասեր>>ն ես և վերջ՝
_Իսկ դու իմ....Եղանակը կարևոր չի...ուղղակի իմ՜....

սիրո վալս...



Գիտես որքան եմ ցանկացել ձեռքդ բռնել, քայլել, գնալ ուր որ պատահի.. Երկար...

Թեկուզ այն անվերջ ՝ վերջը աշխարհի...

Գիտես իմ մտքում որքան եմ երգել,

Նոտա առ նոտա ինքս ստեղծել՝ որ հետո պար գանք...

Ա~խ այդ մեղեդին....

Ստեղծվեց իմ մեջ ՝ իմ մեջ էլ մեռավ...

Գիտեինք միայն ես, ու տագնապ հոգիս...

Այդ դու չիմացար... Դա էլ չիմացար...

Հաճախ մտքերս երազ են հյուսում,

Ձեռքերը պարզած մենք պար ենք գալիս... Ու թե ինչպես եմ գրկումդ կամաց՝ իմ սերը.. Սերս ես տանուլ տալիս...

Սրահում մարդիկ արձաններ դարձած՝ մտորում են մեր սիրո գաղտնիքը...

Ասես սերը մեզ քիչ քիչ ողողված՛ մեղեդու շուրջը,

Կարծես զգում էի քո բույրը.. Շունչը...

Այդ սիրո պահից՝ չկար էլ հոգի՝ որ չընդարմանար.. Որ չքարանար..

Հեքիաթային էր, իսկ մենք հերոսներ..

Շուտով սրահը լրիվ դատարկված՝

Մեր աչքին թվաց... Շատ բաներ թվաց..

Ախ այդ մեղեդին... Նոտան.. Պարերգը՝

Շլացնող մի մեծ՝ սիրո տարերգ էր...



Իմ ամենամեծ պարտությունն այն է՝

Երբ ցանկությունս երազ է թվում։

Իմ պարտությունը ամենից այնն է՝

Երբ երազիս մեջ դու չես երևում...




Իմ ամենամեծ հաղթանակն այն է՝

Երբ սիրտս, սերս քեզ է պատկանում

Իմ հաղթանակը ամենից այն է՝

Երբ այդ ամենն է ճիշտ իրականում ։




Եվ հպարտությունն իմ ահա այնն է

Որտեղ խոսում է մի միայն հոգին

. Հպարտությունս թե անսահման է

Սահման փնտրում է միայն քո կողքին


Սիրո մեջ կա որոշ կանոն`

Որը պետք է կյանյքում հիշել։

Սեր չափում են առանց քանոն,

Սերը պիտ սիրո՜վ զիջել։





Սիրո մեջ կա չհերքված`ը

Չլսվա՜ծը ամենից։

Սեր է կոչվում հենց տրվածը`

Այն տրվա՜ծը վերևից։




Սիրո մեջ կա անհո՜ւն կարոտ

Սահուն սերը չլսված է

Ճամփաներն էլ ասես քարո`տ

Կարմիր գույնով լցված ծեփ։




Սիրո գույնն է ալ կարմիր`ը

Արյան գի՜րը մաշկի մեջ։

Այն չունի իր տպագիր`ը

Ձեռագի՜րն է ուժի մեջ։



Ո՞ւզում ես խմել մեր սիրո համար,

Ասեմ մեր սեր`ը կենածներ չուն՜ի

Անգամ ավելի`ն արբել չգիտի։




Ու՞զում ես պարել մեր սիրո համար

Թուլացնե՜լ մի քիչ այս թեժ պայքարը

Դրանով արդյո՞ք պիտ սփոփես ցավը։




Զգում ես որ էլ չկ՞ա ճանապարհ

Որ անհետացումն է մեր փրկագինը

Իսկ ինչո՞ւ թողնել որ դառնա հի՜նը։




Մտածում ես թ՞ե իրավունքը կ`ա

Ցանկաս ետ բերել երբ մտադրվես

Թ՞ե պիտի թողնեմ որ ինձ համբուրես։




Ու՞զում ես գինով ինձ ընկեր դառնալ

Հանուն կենածի կրկին ինձ սիրե՜լ

Ախր... գինի՜ն էր ինձ միայն գերել։


Քո բացական պահ էլ տևի
Դարերով եմ ես կարոտում
Ասես մատնված լինեմ սովի
Թեպետ հացն էլ կուլ չի գնում։


Մերթ գոյության կռիվ տալիս
Ինքս ինձ եմ դատապարտում
Մերթ քո անունն հնչեցնելիս
Խենթի պես եմ կարոտ զգում...


Իսկ ով է ասել աշունը թախի՜ծ
Աշունը ինքնի՝ն մի սեր է անբիծ:
Ով է սահմանել անձրևները թա՝ց
Կոչել մի ոռնոց մի ցավ ու մի լաց:


Գոռացող ամպերն ու քամին վկա՝
Սիրո համար է աշունը ներկա
Որ այն ավելի՜ գունագեղ լինի,
Սիրահարներին նա հարստացնի:


Հակառակի պես, քնել չ'ի լինում,

Որ ժամանակը, իմ մեջ սպանեմ:

Ավելին ասե`մ չ՜ի էլ լուսանում,

Ես ժամանակին ին՞չպես համոզեմ։




Ունի անփոփոխ իր րոպեները,

Իր վարկյաններ`ը տարի թվացող

Գիշերամուտի փողոցներն անգա`մ

Չունի թե եկող թե ետ գնացող...


Հա՜ ես քեզանից ամաչում եմ

Ես քո հանդեպ ամոթ ունեմ

Մի թե առանց ինչ որ վախի

Սերը կյանքում պիտի հաղթի։


Շշ՜շ ես քո ձայնից երերում եմ

Քո հպումից խենթանում եմ

Տե՜ս քեզանից ամաչում եմ

Ես քո հանդեպ ամո՜թ ունեմ։

Քո նայվածքից ի՜մը ասես

Ծավալվու՜ւմ է օդում կարծես

Տե՜ս քեզանից ամաչում եմ

Ես քո հանդեպ ամո՜թ ունեմ։




Ես ժպիտիդ գերին դարձած

Թեկուզ տարվա՜ծ խելագարված

Մե՜կ է քեզնից ամաչում եմ

Ես քեզանից ամոթ ունեմ։




Երբ ամպերը գոռում են դրսո`ւմ


Սիրտս դողում է ինքս իմ ներսում։

Իսկ երբ սկսվում է հորդառատ անձրև ,

Մարմինս թրջվում դառնում է անձև։



Երբ կաթիլները իջնում են վերի`ց

Դողում եմ ասե`ս քո ջերմությունից։

Նման են գիտես` երկուսիդ շողքից,

Հոգիս դողո՜ւմ է դողում հաճույքից։



Իսկ կաթիլների խելահե՜ղ խաղից

Սիրո պարերն եմ վերհիշում նորից։

Դո`ւ ես պակասում գիտես դո`ւ հոգիս

Հոգնել եմ ուրի`շ <<արև>> պարերից։



Տաք քամիների ներքո մեր սեր`ը

Կարծես կորցրե՜լ է կյանքում իր դերը։

Մոռացել է նա պարերը կրքո`տ

Մոռացել անգամ պարե՜լ համառոտ։


Երջանիկ է այ`ն մանկիկը,

Ում կողքին է իր պապիկը։

Ու եթե դեռ նա միակն է,

Իր պապիկի թանկ էակն է։




Երջանիկ է այ`ն պապիկը


Ում սիրում է իր թոռնիկը

Լինի թեկուզ մեծ տարիքում

Սիրում է ու նրան պաշտում։




Երջանիկ է այ`ն մանկիկը,

Ում պաշտում է իր պապիկը

Թեկուզ և նա արդեն մեծ է,

Պապի հզոր հենման կետն է։




Երջանիկ է այ`ն Պապիկը

Ում առջև իր մեծ թոռնիկը ,

Ծնկի կգ`ա հոգ կտան`ի

Ժամանակից հետ կկանգնի...