Իմ ամենամեծ պարտությունն այն է՝
Երբ ցանկությունս երազ է թվում։
Իմ պարտությունը ամենից այնն է՝
Երբ երազիս մեջ դու չես երևում...
Իմ ամենամեծ հաղթանակն այն է՝
Երբ սիրտս, սերս քեզ է պատկանում
Իմ հաղթանակը ամենից այն է՝
Երբ այդ ամենն է ճիշտ իրականում ։
Եվ հպարտությունն իմ ահա այնն է
Որտեղ խոսում է մի միայն հոգին
. Հպարտությունս թե անսահման է
Սահման փնտրում է միայն քո կողքին
Комментариев нет:
Отправить комментарий