Գիտես որքան եմ ցանկացել ձեռքդ բռնել, քայլել, գնալ ուր որ պատահի.. Երկար...
Թեկուզ այն անվերջ ՝ վերջը աշխարհի...
Գիտես իմ մտքում որքան եմ երգել,
Նոտա առ նոտա ինքս ստեղծել՝ որ հետո պար գանք...
Ա~խ այդ մեղեդին....
Ստեղծվեց իմ մեջ ՝ իմ մեջ էլ մեռավ...
Գիտեինք միայն ես, ու տագնապ հոգիս...
Այդ դու չիմացար... Դա էլ չիմացար...
Հաճախ մտքերս երազ են հյուսում,
Ձեռքերը պարզած մենք պար ենք գալիս... Ու թե ինչպես եմ գրկումդ կամաց՝ իմ սերը.. Սերս ես տանուլ տալիս...
Սրահում մարդիկ արձաններ դարձած՝ մտորում են մեր սիրո գաղտնիքը...
Ասես սերը մեզ քիչ քիչ ողողված՛ մեղեդու շուրջը,
Կարծես զգում էի քո բույրը.. Շունչը...
Այդ սիրո պահից՝ չկար էլ հոգի՝ որ չընդարմանար.. Որ չքարանար..
Հեքիաթային էր, իսկ մենք հերոսներ..
Շուտով սրահը լրիվ դատարկված՝
Մեր աչքին թվաց... Շատ բաներ թվաց..
Ախ այդ մեղեդին... Նոտան.. Պարերգը՝
Շլացնող մի մեծ՝ սիրո տարերգ էր...
Комментариев нет:
Отправить комментарий