суббота, 1 апреля 2017 г.

Սպասված օր... _____________

Պատկերացումներս ամբողջովին կորցրել են իրենց չափն ու սահմանը գիտե՞ս: Եվ այդ ամենը քո շնորհիվ... երբեք այսքան անիրական չեմ ապրել... երբեք ինքս իմ առջև ստիպված չեմ եղել տանուլ տալ անգամ սեփական մտքերիս շարանը....
Մեր երկուսի երազը նույնն է... ամբողջությամբ.,. կետ առ կետ.. ես համոզված եմ.... Պարզապես դու ինքդ սովոր ես ամենն ներսումդ պահել, իսկ ես.. ես երևի ամաչում եմ...
Այդքան մեզ դատապարտող սերը... սերը, նա նույն պես էլ չի հասկանում մեզ... նա էլ է կանոնազուրկ եղել.. բացի մի կետից...<<Անձնվիրաբար քեզ ունենալ և չկորցնել>>...
Կարծես ամեն բան գեղեցիկ է, անգամ իր դժվարություններով:
Բայց գիտե՞ս ես արդնանալ եմ ուզում այս երազից... սակայն ոչ թե սթափվելու՝ այս այդ ամենն իրական կառուցելու համար....
Դե՜հ.. մի պահ պատկերացրու՝
Աշուն է.... խորը աշուն... նշանակված է առաջին անգամ քեզ տեսնելու, լսելու և անգամ դիպչելու շռայլ հնարավորություն... Իսկ ես անկասկած բաց չեմ թողնի այն... Չեմ ջանա շքեղ կերպարանքով ներկայանալ, քանզի դու իմ բնականն ես.. այն իրականը, ումից թաքցնելու ոչինչ չունեմ...
Կշտապեմ նույն ժամանակահատվածում ներկայանալ.. մի գաղտնիք ասե՞մ.... Առհասարակ տղաներն են պայմանավորված ժամից շուտ գնում և հետևելով ժամացույցի սլաքների շարժուն աշխատանքին փորձում մտովի առաջ տալ այն բայց.... ինձ թվում է ես ոչ թե մեկ այլ մի քանի ժամ առաջ կգնամ.. կգնամ ու <<մի դար>> էլ ավել կսպասեմ...Ծիծաղելի է չ՞է.. իսկ ես լալիս եմ... Վախի զգացումից.. սիրո ցասումից... քեզ ունենալուց...
Երբ հեռվում նկատեմ շողքդ անգամ, դեպի քեզ կվազեմ... այն մանկանն նման ով ասես հասնում է իր երազած նվերին.... Մի տարբերությամբ՝ դու ոչ թե ամենամե՝ծ այլ ամենաթանկ նվերն ես....

Комментариев нет:

Отправить комментарий