Երջանիկ է այ`ն մանկիկը,
Ում կողքին է իր պապիկը։
Ու եթե դեռ նա միակն է,
Իր պապիկի թանկ էակն է։
Երջանիկ է այ`ն պապիկը
Ում սիրում է իր թոռնիկը
Լինի թեկուզ մեծ տարիքում
Սիրում է ու նրան պաշտում։
Երջանիկ է այ`ն մանկիկը,
Ում պաշտում է իր պապիկը
Թեկուզ և նա արդեն մեծ է,
Պապի հզոր հենման կետն է։
Երջանիկ է այ`ն Պապիկը
Ում առջև իր մեծ թոռնիկը ,
Ծնկի կգ`ա հոգ կտան`ի
Ժամանակից հետ կկանգնի...
Комментариев нет:
Отправить комментарий