Երբ ամպերը գոռում են դրսո`ւմ

Սիրտս դողում է ինքս իմ ներսում։
Իսկ երբ սկսվում է հորդառատ անձրև ,
Մարմինս թրջվում դառնում է անձև։
Երբ կաթիլները իջնում են վերի`ց
Դողում եմ ասե`ս քո ջերմությունից։
Նման են գիտես` երկուսիդ շողքից,
Հոգիս դողո՜ւմ է դողում հաճույքից։
Իսկ կաթիլների խելահե՜ղ խաղից
Սիրո պարերն եմ վերհիշում նորից։
Դո`ւ ես պակասում գիտես դո`ւ հոգիս
Հոգնել եմ ուրի`շ <<արև>> պարերից։
Տաք քամիների ներքո մեր սեր`ը
Կարծես կորցրե՜լ է կյանքում իր դերը։
Մոռացել է նա պարերը կրքո`տ
Մոռացել անգամ պարե՜լ համառոտ։
Комментариев нет:
Отправить комментарий