Ապրել դեռեւս ապրել հենց այնպես
Անգութ աշխարհում զուտ գոյատեւել
Սրբություն հարգել պատվել անարգել
Ապրել ու ապրել ...
Հարկ եղած դեպքում պարտություն կրել։
Մատնել հենց այնպես ու չ՝պատժվել
Եվ մեկ ուրիշով պատասխանը տալ
Միմյանց սիրելը եւ չհանդուրժել
Ու չարի հոգում բարություն զգալ։
Ապրում են մարդիկ ապրում ակամա
Ցավում են դառնում փոքր ինչ անխնա
Ու տառապում են անարժան սիրով
Եւ մահանում են հոգով՝ նոր մարմնով։
Комментариев нет:
Отправить комментарий